ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հարցազրույց քաղաքականությամբ չզբաղվող քաղաքացի Ավթանդիլի հետ

Հարցազրույց քաղաքականությամբ չզբաղվող քաղաքացի Ավթանդիլի հետ
12.09.2024 | 09:48

- Պարոն Ավթանդիլ, ինչու՞ եք անտարբեր:

- Որովհետև ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:

- Այդ դեպքում ինչու՞ 2018-ին անտարբեր չէիք:

- Որովհետև էդ վախտ քաղաքական հարց չէր լուծվում:

- Բա ի՞նչ հարց էր լուծվում:

- Լուծվում էր իմ ստամոքսի հարցը:

- Այդ ինչպե՞ս:

- Դե, Նիկոլն ասում էր, որ թալանչիներից փողերը վերցնելու ա, տա մեզ:

- Դա ստամոքսի՞ հարց է:

- Հա, բա ի՞նչ ա: Որ փողերը տար, մի կուշտ փորով հաց կուտեինք:

- Փողերը տվե՞ց:

- Չէ, խաբեց չտվեց:

- Բա որ խաբեց, ինչու՞ չեք դուրս գալիս Ձեզ խաբողի դեմ պայքարեք:

- Որովհետև ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 13199

Մեկնաբանություններ